Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. Գնահատական տալու համար կամ հիմար պետք է լինել, կամ սուրբ

Հունվար 13,2012 16:12

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այսօրվա կինոյի մասին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց. «Ոմանց թվում է սերիալներ կան, դա բավական է, կինո է: Ինչ խոսք, էդ զվարճալի ժամանցները, որ նկարվում եւ ցուցադրվում են, վատ բաներ չեն՝ փորձի, մթնոլորտի, էկրանից հայերեն խոսք հնչեցնելու, հայկական պատմություններ պատմելու, դերասանների զբաղվածության առումով: Ինչ-որ բաց տեղեր կան, որոնք պետք է լցնել: Այլ հարց է, որ բացի թվարկած մի քանի դրական բաներից, լիքը բացասական բաներ էլ կան՝ գռեհկությունը մատուցվում է որպես հումոր, վատ խոսքը՝ բնական անկեղծ խոսակցություն: Ցավալի է, որ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են մտել ասպարեզ»:

Ինչ վերաբերում է իրեն, Անկախության տարիներին ռեժիսորը նկարել է 6 լիամետրաժ ֆիլմ՝ «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Դոկումենտալիստը», «Պոետի վերադարձը», «Սահման» եւ «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»: Վերջինս կավարտվի աշնանը: Հարություն Խաչատրյանը այն համարում է կինոուսումնասիրություն՝ Հայաստանին պատուհասած աղետներից, ԽՍՀՄ-ի փլուզումից եւ այլ պատճառներով հայրենիքից հեռացած տարբեր մարդկանց ճակատագրերի մասին:

Նրա համոզմամբ, ամեն ոք թող ինքը եզրակացության անի՝ ինչո՞ւ է մեր ազգը անվերջ փախչում եւ անվերջ վերադառնում. «Չեմ ուզում ստորաբար ոչ սեւացնել պատմությունը, ոչ էլ՝ հիմարաբար գունազարդել, չարախոսել ընդհանրապես չեմ ցանկանում, որովհետեւ, բոլոր այդ մարդիկ ինձ համար սիրելի են՝ իրենց դժբախտ ճակատագրերով հանդերձ: Նկարել եմ տարբեր բաներ՝ սկսած Լոս Անջելեսի նարկոդիսպանսերի հայ հիվանդներից ու բանտ նստածներից, վերջացրած օտար ափերում գտնվող գերեզմաններով, որտեղ 100 հազարավոր հայերի շիրիմներ են կողք կողքի: Այսինքն, խորհելու առիթ ենք ուզում տալ՝ ամեն մարդ պատճառը կգտնի, թե ինչո՞ւ են գնում ու վերադառնում: Շատ համարձակ պետք է լինես, հիմար կամ էլ ամենաքիչը սուրբ, որպեսզի իրավունք ունենաս մեկի արարքին գնահատական տալ»: Նյութն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031