Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրական ծաղկեփունջը

Հունվար 13,2012 15:43

«Չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,-ասում է 72 ամյա Հեղինե տատիկը:Նա պատմում է, որ երիտասարդ տարիքում երբեք չի մտածել ամուսնանալու մասին, բայց դրան հակառակ՝ շատ վաղ տարիքում է ամուսնացել:

«Ընդհամենը 17 տարեկան էի, առավոտյան մորս հետ գնում էի դաշտ աշխատելու, հետո հոգնած տուն էի գալիս, փոքր եղբայրներիս էի կերակրում ու գնում էի քնելու: Երկար մազեր ունեի, դրա համար էլ գյուղի բոլոր տղաների աչքն ինձ վրա էր: Բայց ես ոչ մեկին ուշադրություն չէի դարձնում: Էն ժամանակ ընդունված չէր տղաներին նայելը: Մի տղա,որ մեզ էր նայում ամոթից գլուխներս կախում էինք»:

Հեղինե տատիկն ու իր ընկերուհիները սովորության համաձայն՝ ամեն կիրակի գնում են գյուղի հեռավոր դաշտերը ծաղիկ հավաքելու: Ա յնտեղ էլ նա սիրահարվում է իր ապագա ամուսնուն:

«Գնում էինք շատ հեռու փնջեր էինք կազմում ծաղիկներից ու դնում էինք գլխներիս, թռվռալով իջնում էինք տուն: Ամեն անգամ մեր հետեւից մի խումբ տղաներ էին գալիս, բայց ուշադրություն չէինք դարձնում նրանց Վարպետ Միսակի տղան Մուրադն էլ այնտեղ, գյուղի ամենասիրուն տղեն:Ուղիղ ինձ էր նայում»:

Հեղինեի ընկերուհիներն էլ  նկատում են Մուրադի ակնհայտ ուշադրությունը աղջկա նկատմամբ:

«Աղջիկները ծիծաղում էին,ասում էին Մուրադը սիրահարվել է Հեղինեին, ես էլ էի ծիծաղում ու բանի տեղ չէի դնում նրանց, բայց հոգուս խորքում Մուրադն ինձ էլ էր դուր գալիս, աղջիկներին չէի ասում. գիտեի,որ կգնան ու Մուրադին կասեն, խորամանկ էի էլի»:

Մի կիրակի էլ, երբ աղջիկներով բարձրանում են դաշտ, Մուրադն արդեն այնտեղ է լինում:

«Հենց նրան այնտեղ տեսա, ուզում էի հետ գնալ, բայց աղջիկները չթողեցին: Մուրադն էլ էլի աչքը վրայիցս չէր կտրում: Զգում էի, որ աղջիկներն իրար հետ ինչ-որ բաներ էին քչփչում, ես տաքարյուն աղջիկ էի.վեր կացա ու գոռացի, թե ես տուն եմ գնում ու ամեն ինչ էլ լավ հասկանում եմ, գիտեմ` ինչ են խոսում իրար հետ: Բոլորը ծիծաղից թուլացել էին, իսկ ես նեղացած նստել էի: Արդեն սկսեցինք փնջեր հյուսել, որ դնենք գլխներիս: Ինձ մոտ հակառակի պես չէր ստացվում, էդ պահին էս Մուրադը մի սիրուն փունջ բերեց ու դրեց գլխիս: Նայեցի դեմքին ու…սիրահարվեցի: Ինքը նայեց ինձ ու ասաց, թե ինձ հավանել է, ուզում է հետս ամուսնանա, հարցրեց` գա՞ ձեռքս ուզելու, էդ պահին չլսեցի ինչ ասեց, գլխով արեցի»:

Մի քանի օր հետո Մուրադն ու հայրը գալիս են Հեղինեի ձեռքը խնդրելու:

«Ես էդ օրը շատ հուզված էի, ամաչում էի Մուրադի դեմքին նայեի: Մայրս սկզբից համաձայն չէր, ասում էր՝ մինուճար աղջկաս ո՞նց ամուսնացնեմ, բայց հետո հԱմաձայնվեց»:

Մուրադն ու Հեղինեն ճոխ հարսանիք են անում:

«Ես ու Մուրադը 4 երեխա ունեցանք ու մինչև հիմա էլ երջանիկ ապրում ենք: Փաստորեն ծաղիկները ճակատագրական դեր խաղացին: Հետո Մուրադը մի անգամ ջղայնացած ժամանակ ասեց, որ էն ժամանակ ինքն իմ հետևից չէր գալիս, այլ Բաբկենի աղջկա` Հասմիկի: Հետո Հասմիկից հիասթափվել էր ու որոշել էր ինձ սիրահարվել: Ես չնեղացա նրանից, եղածը եղած է, կարևորը հիմա ինքը իմ «տիրապետության տակ է»:

Մերի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031