Ձմեռ պապիներն արդեն հրաժեշտ են տալիս բոլորին, ու հեռանում քաղաքից` հաջորդ տարի կրկին այցելելու ակնկալիքով: Շուտով կհավաքեն տոնածառերը, մարդիկ կդադարեն միմյանց ամանորյա բարեմաղթանքներ հղել: Պատճառը թերևս մեկն է` ավարտվում է ամանորյա եռուզեռը: Թեեւ մենք դեռ մեկ օր ունենք վայելելու տոնական շունչը: Այսօր` հունվարի 12 – ի լույս 13 – ի գիշերը նշվում է Հին տոմարով Նոր տարին, որը համարժեք է դեկտեմբերի 31 – ին և հունվարի 1 – ին:
Նոր` Գրիգորյան, տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13 – րդ Պապը նկատել է, որ Հուլյան, այսինքն` հին տոմարը, մինչև 16 – րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին` մարտի 21 – ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21 – ը, այլ 11 – ը: Գրիգոր 13 – րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4 – ին` հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15 – ը`բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 – 1582 թվականների ընթացքում: Այսպիսով, 1583 թվականից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվել է: 16 – 20-րդ դարերի ընթացքում հուլյան` հին, և գրիգորյան` նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր: 21 – րդ դարի կեսերին հուլյան և գրիգորյան տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:
Տիգրանուհի Թասլակյան