Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել էր «Դադարեք զրպարտել Գարիկին» էջը: Այն բացել էին Vitamin ակումբի Գարիկի ֆաները:
«Մենք ֆանէջով իրան հարցեր էինք հղել: Ինքն էլ մեզ վիդիոյով պատասխանել էր»,-ասում է նրա ֆաներից մեկը: Դրանից հետո ֆեյսբուքյան «Anti կյանք» խմբում տեղադրվել է վիդիոն և սկսել են լուրեր տարածել` իբր Գարիկը աղանդավորական Է և այլն: Ֆաներն էլ որոշել են բացել այդ էջը և դրա միջոցով արտահայտեն իրենց բողոքը: «Առավոտ երիտասարդականը» փորձեց նաև զրուցել էջի ադմինիստրատորի հետ: Բայց ժամերի ընթացքում Էջը փակվեց: Մասնակիցներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ ժանակավոր են փակել: Պառաբանությունն է՝ փակել են, որպեսզի սուտ տեղեկություններ չտարածվեն: Մի քանի ժամում էջն ունեցավ ավելի քան 100 մասնակից: Նրանք կոչ արեցին տարածել էջը և չհավատալ այդ սուտ խոսակցոթյուններին, բայց, ինչպես վերն արդեն նշեցինք, հետո Գարիկին «սատարող» էջը ջնջեցին:
Արամ Արարատյան