Երեկ Գերմանիայում միջին քաշային բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամն ու արգենտինացի Օսկար Ֆարիասը հունվարի 14-ին կայանալիք մենամարտից առաջ հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Ես տարին սկսելու եմ հաղթանակով եւ հաղթանակով էլ ավարտելու եմ: Վճռական եմ 2012 թվականին կրկին աշխարհի չեմպիոն դառնալու»,- խոստացել է IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը:
Արգենտինացին իր հերթին վստահություն է հայտնել, որ կկարողանա տխրեցնել Աբրահամին: «Երազանքս աշխարհի չեմպիոնի գոտի նվաճելն է, եւ Աբրահամի նկատմամբ հերթական հաղթանակը կլինի այդ բարձունքին հասնելու հերթական քայլը: Արթուրը լավ բռնցքամարտիկ է, բայց ես այստեղ եմ նրան հաղթելու համար»,- Ֆարիասի խոսքերն է մեջբերում «Fightnesw.com»-ը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ