Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կխոսի եկող շաբաթ

Հունվար 13,2012 14:06

Անցած տարեվերջին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հերթական, «նորացված» զեկույցը: Հայ ազգային կոնգրեսն այդ ժամանակ հայտարարեց, որ զեկույցին կարձագանքի Ծննդյան տոներից հետո: Երեկ aravot.am-ը փորձեց պարզել, թե Ծննդյան տոներից հետո հատկապես երբ է ՀԱԿ-ը պատրաստվում խոսել այս մասին:

ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եկող շաբաթ նախատեսված ասուլիսում կտրվեն զեկույցի գնահատականներն ու միայն այդ ժամանակ կպատասխանեն բոլոր հարցերին: Հետաքրքրվեցինք, իսկ եկող շաբաթ Հայաստան ժամանող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին ՀՔԾ զեկույցի առիթով իրենց դիտարկումները ներկայացնելո՞ւ են: «Եթե հանդիպում նախատեսված լինի` անշուշտ մենք կներկայացնենք մեր մոտեցումները»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031