Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանը տնակից շենք տեղափոխվեց

Հունվար 13,2012 13:52

73 տարվա դեգերումներից հետո «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանն իր տանիքն ունեցավ: Երբ գումարը կար, Լոռու մարզպետարանը 3 տարբերակ առաջարկեց՝ ՀՀ ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մասնաշենքը, որը գտնվում է քաղաքի բարձրադիր թաղամասում, առանձին կառույց, որը պետք է լիներ քաղաքի ծայրամասերից մեկում եւ թանգարանի ներկայիս հասցեն՝ Դեմիրճյան 23-ը: Նպատակահարմար ու քաղաքի կենտրոնին մոտ լինելու պատճառով ընտրվեց վերջին տարբերակը: Ի դեպ, այս տարածքն արդեն քանի տարի փորձում են հարմարեցնել թանգարանային պայմաններին, սակայն գումար չլինելու պատճառով՝ անընդհատ ձգձգվում էր հարցը:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ. «Դեռեւս լուրջ կահավորանքի անհրաժեշտություն կա, դիզայներ-մասնագետի կարիք է զգացվում, որպեսզի ցուցանմուշներն իրենց տեղը գտնեն, եթե իր տեղում չլինի, կարող է նաեւ չնայվել»:

«Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանն էլ նշեց, որ մակերեսն այնքան է, որ հնարավոր է ցուցադրվի ավելին, քան ցուցադրվել է, բարձրության եւ լուսավորության խնդիրն է ապահովված ու կա դահլիճ, որը հնարավորության կտա ավելի լավ ցուցադրել նմուշները. «Իհարկե կան թեմաներ, որոնք տնակային խոնավ պայմաններում կորցրել են իրենց տեսքը, սակայն օդին եւ ջերմաստիճանին հարմարվելուց հետո միայն պարզ կդառնա, թե որ նմուշը ինչ վերանորոգման պետք է ենթարկվի»:

Մեծ տարածքի պատճառով թանգարանում գիտաշխատողների կարիք էլ կա: Ներկայումս 12 աշխատող, 2 գիդ, 2 ֆոնդապահ ունի թանգարանը: Տնօրենը հույս ունի, որ բազմիցս որպես հարց բարձրացված գիտաշխատողի հաստիքն էլ կունենան: Աշխատակիցներին մտահոգող մի խնդիր էլ կա. աշխատավարձը, որը չի հատում անգամ 40 հազարի սահմանը:

Տնակային պայմանները խանգարել են հստակ գնացուցակ ունենալուն, քանի որ այցելուները դպրոցականներն ու արտերկրից ժամանած հյուրերն են եղել, այժմ գնացուցակը մշակվում է ըստ խմբերի: Սակագներ կսահմանվեն դպրոցականների, ուսանողների, քաղաքացիների, օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Որ այսուհետեւ թանգարանի այցելուների թիվը կփոխվի, համոզված է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը. «Մարզպետարան եկած պատվիրակներին անպայման կուղեկցենք թանգարան, սա ոչ միայն քաղաքի, այլեւ մարզի այցեքարտն է»:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031