Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամ օդաչուներն իմացել են, որ նախագահը Հոկտեմբերյան է գնացել՝ «ցրվել» են

Հունվար 13,2012 13:54

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիայի դուրս եկած հաշմանդամ օդաչուները, որոնք պարբերաբար դիմում-նամակ են հանձնում նախագահական՝ պահանջելով վերականգնել իրենց
փոխհատուցումները, հաշված րոպեներ են մնացել նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավայրի դարպասների առաջ: Ցուցարարները տեղեկանալով, որ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Հոկտեմբերյան՝ այլեւս իմաստ չեն գտել իրենց ակցիան շարունակելու. «Մնայինք ի՞նչ անեինք, որ նախագահը տեղում չէր»,-«Aravot.am»-ի հետ հեռախոսազրույցում ասաց հաշմանդամ օդաչուներից մեկը:

Մեր հարցին, թե տեղում լինելու դեպքում նախագահն ընդունո՞ւմ է ձեզ կամ ինչպիսի՞ արձագանք է լինում նախագահականից, մեր զրուցակիցն ասաց. «Առայժմ ոչ մի շոշափելի արձագանք չի եղել, միայն նամակներն են մեզնից վերցրել: 20 օր առաջ էլ ենք դիմում հանձնել, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել: Այսօր նամակների բաժնի պետը մեզ ասաց, որ հարցը կզեկուցի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին եւ նա մեզ կընդունի մյուս ուրբաթ: Կսպասենք՝ տեսնենք ինչ կլինի»:

Նշենք, որ այս մարդիկ 2005-ին լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերության մի խումբ հաշմանդամ օդաչուներ են, որոնց ավիաուղիները մեծ գումարներ են պարտք, սակայն սնանկ ճանաչվելու պատճառով, օդաչուները չեն կարողանում ստանալ այդ գումարները, իսկ պետությունն էլ հրաժարվում է նրանց տեր կանգնել՝ պատճառաբանելով, որ իրավահաջորդ չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031