Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Դանիելյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, թե փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն այնպես պիտի անցկացվեն, այնքան «մաքուր» ու արդար, որ արդյունքների հրապարակումից հետո՝ իր վերընտրության դեպքում, կեղծիքների վերաբերյալ կասկածներ նույնիսկ ընդդիմության մոտ չառաջանան. «Դրա համար ընտրություններն այնպես պիտի անցկացվեն, որ նման կասկածներ անգամ չլինեն, եւ բոլորս միասին ընդունենք դրա արդյունքները»:
«Առավոտ» օրաթերթ