Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը Aravot.am- ի թղթակցին է տրամադրել մի շաբաթ առաջ քաղաքի խանութներից մեկում իր գնած սփրեդի փաթեթավորումը: Շատ է զարմացել քաղաքացին, երբ «Էլնոր» ընկերության 72,5 տոկոս բուսասերուցքային սփրեդի փաթեթի տակ հայտնաբերել է «Մարիաննա» ընկերության արտադրած 82,5 տոկոս յուղայնությամբ կարագի փաթեթավորումը: Ըստ նոյեմբերյանցու, «Էլնորի» արտաքին փաթեթը սերտ կպած է «Մարիաննայի» կարագի փաթեթին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ