Իրաքից Հայաստան, այնուհետև շատ արագ Դուբայ՝ Նոր տարի տոնելու մեկնած «տրանզիտ-պասաժիր», քաղաքական գործիչ «Նիգ-Ապարան» միության նորագիր ղեկավար, ԱԺ պատգամավոր, հայտնի ոչ գործարար Սամվել Լիմինդրովիչին հասցրինք մինչ դուբայվելը օդում բռնել ու մի քանի հրատապ հարց ուղղել.
– Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ էիք գնացել Իրաք։
– Գնացել էի մասնաճյուղ բացեի։
– Նիգ-Ապարանի՞, թե «սիթիների»։
Կարդացեք նաև
– Հա, Նիգ–Ապարանի։
– Որոշ տեղեկություններով՝ Դուք այնտեղ պետք է «հանդիպեիք» ՑՌՈՒ-ի նախկին ղեկավար, այսօր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ, որովհետև նույն օրը, երբ Դուք մեկնել էիք Իրաք, նա նույնպես մեկնել էր այնտեղ։
– Ղեկավարների հետ չեմ հանդիպել, ու պետք էլ չէր, որ հանդիպեի: Հանդիպել եմ Քրդստանի Ազգային ժողովի նախագահի հետ։
-Վա՛ո՜ւ. Քրդստանի՜… կներեք, դա հումորի ժանրո՞ւմ եք ասում, թե՞ իրոք։
– Իրոք։
– Պատմեք-պատմեք… Ե՞վ։ Ինչո՞ւ էիք հանդիպում Քրդստանի ԱԺ նախագահի հետ։
– Իրենք ցանկացան, ես էլ համաձայնեցի։
– Պարոն Ալեքսանյա՞ն. էս ինչ գաղտնի, կոնսպիրատիվ, միջազգային գործունեություններ եք ծավալում… Նիգ-Ապարանի, Ապարանի շրջակայքում գտնվող քրդական գյուղերի եւ պարոն Օջալանի «խորապատկերին ներքո»։ Ի՜նչ հետաքրքիր է։
– Հա՜–հա՜–հա՜… (ծիծաղում է), էսքանը հերիք է։ Հերիք է։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»