Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քիչ առաջ հայտնեց «Առավոտին», որ պարզվել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղով անցնող ջրանցքի մեջ հայտնաբերված դիակի ինքնությունը: Մահացածը Երեւանի Չարբախի բնակիչ 1942 թվականին ծնված Յուրի Գրիգորյանն է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նա Չարբախի շուկայի պահակ է աշխատել եւ տառապում էր հոգեկան հիվանդությամբ: