Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը աղաների ցեղից է

Հունվար 13,2012 11:51

Վարդան Բոստանջյանը, Aravot.am-ի հետ զրույցում,հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ինքը « Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»հեռուստահաղորդման ժամանակ համակարգչի առաջադրած հարցը սխալ է կարդացել, բայց խաղի «զանգ ընկերոջը» օգնության ժամանակ  կինը տվել է ճիշտ պատասխան. «Մինչեւ զանգ կնոջս, ես հարցին արդեն ճիշտ պատասխանել էի, պատասխանից հետո էլ հարցը ճիշտ ներկայացրել եմ: Ինչ վերաբերում է նրան, որ մամուլում ինձ ներկայացնում են չարքաշ պատգամավոր, ես չարքաշ լինել չեմ կարող, արդեն երեք դար է Բոստանջյան ազգանունները եղել են հայկական  ժողովրդական աղաներ»:

Պատգամավորը հերքեց նաեւ, որ այս խաղի ժամանակ իրեն նախապես ներկայացրել էին հարցերի ճիշտ պատասխանները. «Իմ ունեցած դոկտորի, ակադեմիկոսի կոչումները հաշվի առնելով, ո՞ր կտրվածքով պատասխանեմ… հնարավոր չէ, սուտ է: Սա բարեգործական նպատակով կազմակերպված խաղ էր, դրա համար էլ ինչ սուտ ասես տարածում են»:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակման համաձայն ԱԺ պատգամավորը, խաղի ընթացքում զանգ ընկերոջ հնարավորությունից օգտվելով՝ զանգել էր կնոջը ու համակարգչի ներկայացրած հարցը սխալ էր կարդացել, բայց կինը տվել էր ճիշտ պատասխանը: Մեջբերում ենք. «843թ. Վերդենի պայմանագրով փաստորեն ստեղծվեց երեք  մեծ պետություն: Ո՞րը չի մտնում այդ երեքի մեջ՝ 1. Ֆրանսիա, 2. Գերմանիա, 3. Իսպանիա, 4. Իտալիա»: Թերթի համաձայն, պարոն Բոստանջյանը հարցը կնոջը ներկայացրել էր այսպես. «Անահի՛տ, 843թ. Վերդենի պայմանագրով, ստեղծվեց երեք  պետությունների միություն, ուրեմն դրա մեջ ինչ-որ մեկը չէր մտնում: Այդ երկրները, որը էստեղ նշված է՝Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, ո՞ր երկիրը չէր մտնում պայմանագրի մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031