«Ընդդիմությունը միշտ քննադատական խոսքերով է հանդես գալիս իշխանությունների հանդեպ: Երկրում, իրոք, առկա են սոցիալական խնդիրներ, բայց ժողովուրդն ըմբռնումով է մոտենում այդ խնդիրների հանդեպ իշխանությունների ունեցած դժվարությունների նկատմամբ: Այն աշխատանքները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, ժողովրդի կողմից միանշանակորեն գնահատվում են եւ իշխանություններից ժողովրդի սպասելիքներն ավելի մեծ են, քան ընդդիմությունը կարծում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա հավաստիացնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ժողովրդի սոցիալական վիճակում անպայման առաջընթաց է լինելու, մարդիկ սոցիալապես ավելի ապահովված են լինելու: Իսկ, թե ինչպես է վիճակը բարելավվելու, Հանրապետական պատգամավորը նշեց` այն ծրագրի հիմնադրույթների միջոցով, որը կներկայացնի իշխող կուսակցությունը:
Ըստ նրա, տարին ընտրական է, և ՀՀԿ-ն թե’ խորհրդարանական, թե’ նախագահական ընտրությունները դիտարկում է որպես մեկ միասնական գործընթաց: Կուսակցությունում համապետական ընտրություններին ընդառաջ կատարվում են տարբեր կազմակերպչական բնույթի աշխատանքներ, շտաբների կազմավորում, տարածքներում համախոհների համախմբում, գրասենյակների բացում եւ հների ակտիվացում եւ այլն: Գ. Մելիքյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պատրաստվելու են նախագահական ընտրություններին:
Նա նաեւ չբացառեց այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը, միայն նշեց, որ եթե նման որոշում լինի, ապա այն նեղ կուսակցական շահերից վեր կլինի:
Կարդացեք նաև
Հարցին, թե ըստ իրեն ինչպես, ի՞նչ չափանիշներով պետք է տարանջատվի պատգամավորը գործարա՞ր, օլիգա՞րխ է, թե՞ ոչ: Պատգամավորի արձագանքը` տեսանյութում:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ