Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղով անցնող ջրանցքի մեջ կա դիակ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Մասիսի փրկարարական ջոկատը:
Ջրանցքի միջից դուրս է բերվել տղամարդու դիակ:
Ըստ դատաբժշկական նախնական տեղեկությունների՝ դիակի վրա չկան բռնության հետքեր:
Կարդացեք նաև
Ոստիկանությունն այս պահին ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ պարզելու դիակի ինքնությունը:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ