Ճանապարհային երթեւեկությանը 24-ժամյա ուղիղ եթերի ռեժիմով գրասենյակի սենյակում տեղադրված տասը մոնիթորներով հետեւելու են տասը օպերատորներ։ «Օպերատորների գործը, խախտում տեսնելու դեպքում, համակարգչի համապատասխան կոճակը սեղմելն Է՝ քլիք անելը, նրանք ոչինչ չեն անում, միայն երբ տեսնում են, որ խախտում Է տեղի ունեցել, քլիք են անում, ինչից հետո առանձնացվում Է այդ քլիք անելուց առաջ 20 վայրկյան եւ դրանից հետո եւս 20 վայրկյան տեւողությամբ տեսագրություն, արդյունքում ամեն խախտման հետ կապված մենք ունենում ենք 40 վայրկյան տեւողությամբ տեսանյութ»,- պատմեց Վահագն Աղանիկյանը։
Նշված 40 վայրկյանանոց տեսանյութը այնուհետեւ տեղադրվելու է ընդհանուր ցանցում։ Իսկ այդ ցանցում տեղադրված նյութերը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու են «արձանագրողների սենյակում» գտնվող ՃՈ աշխատակիցները։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»