Հատված ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից
– Պարոն Մանուկյան, դուք բազմիցս առաջադրվել եք մեծամասնական ընտրակարգով։ Այս անգամ ե՞ւս մտադիր եք առաջադրվել։
– Ես կարծում եմ, որ բոլոր 41 ընտրատարածքներում Էլ Հայ ազգային կոնգրեսը պետք է գտնի իր առավել անցողիկ թեկնածուներին եւ առաջադրի։ Ես այս ամբողջ ընթացքում, ինչ եղել ենք ընդդիմություն, միշտ առաջադրվել եմ, եւ գտնում եմ, որ դա Է ճիշտը։ Դեռեւս որեւէ քննարկում չի եղել այդ թեմայով, բայց իմ անձնական մոտեցումն այն է, որ բոլոր լիդերները առաջադրվեն։ Պետք է հաշվի առնել առաջադրվողների արդյունավետությունը եւ նրանց ճանաչելիությունն ու ժողովրդի կողմից ընդունելի լինելը: Ես կարծում եմ, իմ առաջադրվելն էլ ճիշտ է։
Կարդացեք նաև
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»