Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Ալլա Լեւոնյանը՝ սեփական ռեստորանի եւ ռեստորաններում երգողների պահանջարկի մասին

Հունվար 13,2012 11:03

Հատվածներ Ալլա Լեւոնյանի հետ հարցազրույցից

Այսօր միայն երգով գումար վաստակելը որքանո՞վ է հեշտ, ունե՞ք որեւէ բիզնես։

– Սեփական ռեստորան ունենք, որով ամուսինս է զբաղվում, չեմ ասում, թե այդ ռեստորանով այնքան եմ աշխատում, որ երգի գումարն ինձ չի օգնում։ Ուղղակի իմ բախտը բերել է, որ ամուսինս ունի աշխատանք, որով մենք կարողանում ենք բալանսի բերել մեր ֆինանսական վիճակը։ Ընդհանրապես մի քանի տարի առաջ մարդիկ ավելի լավ էին ապրում, բայց վերջին մի քանի տարում՝ ոչ:

Ալլա, Ձեզ ու Ձեզ նման շատ երգիչների պալատական երաժիշտների շարքն են դասում, ովքեր զարդարում են կուսակցական եւ կառավարական համերգները, դա Ձեզ չի՞ վիրավորում։

– Գիտեք ինչ, երգիչները մեզ մոտ լավ չեն վարձատրվում, մի քանիսն են, որ ռեստորաններում պահանջարկ ունեն, մեր երկիրն էլ փոքր է, Ռուսաստան չի, որ 2 տարով հյուրախաղեր ունենամ՝ բոլոր քաղաքները գնալու համար։ Մի հատ Երեւան է, Գյումրի, Վանաձոր, որտեղ էլ հազվադեպ են լինում համերգներ։ Եթե մեզ վճարում են, մենք էլ երգում ենք, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցությանն ես պատկանում։ Ես, օրինակ, ոչ մի կուսակցության էլ չեմ պատկանում, բայց տարբեր կուսակցություններում, սկսած նրանցից, որոնք ունեն ընդամենը 4 հազար հետնորդ, ունեմ լավ ընկերներ:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031