«Ժառանգության» եւ «Հայ Հեղափոխական Դաշնակցության» կողմից ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցում կատարելու վերաբերյալ նախաձեռնությունը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, ընդամենը նախընտրական քարոզչական պոպուլիստական փուչիկ է, որը հեշտությամբ կպայթեցվի: Նման կարծիք նա հայտնեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Գ. Մելիքյանի կարծիքով, այդ առաջարկությունն ուշացած է 2012-ի խորհրդարանական եւ վաղաժամ` 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար. «Հասկանում եմ, որ ընդդիմությունը կարծես թե հաշտվել է այս առաջարկությամբ իր պարտության հետ, եւ պարտությունը բացատրելու ինչ-որ պայմաններ է փնտրում եւ չգտնելով, փորձում է այսպես գտնել: Չի նշանակում, որ եթե ընտրությունները համամասնական չեն անցկացվում, ուրեմն ժողովրդավարական պահանջներից բավականին հեռու են: Դա չի հակասում սահմանադրությանը, օրենքի խախտում չկա»:
Ինչ վերաբերում է քաղաքական տարբեր գործիչների` կուսակից ընկերոջ Ռազմիկ Զոհրաբյանի հասցեին հնչած քննադատությանը, Գ. Մելիքյանը արձագանքեց. «Ռազմիկ Զոհրաբյանին պատասխանելու համար առաջին հերթին պետք է վաստակել այդ իրավունքը, իսկ պատասխանողներն այդ իրավունքը չեն վաստակել: Այո’, նա կատակով հայտնել էր, որ ժողովուրդն ունի մեծամասանական կարգով ընտրության կարիք, դա ընդունեք կատակով, որովհետեւ նա դա ասել է ծիծաղով»:
Կարդացեք նաև
Ընթերցողի խնդրանքով տեղադրում ենք նաեւ ասուլիսի ամբողջական ձայնագրությունը: