ՀՀՇ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Անանիկ Նիկողոսյանը երեկ իր թեկնածությունն է առաջադրել Սպիտակ քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում։ Նա թիվ 29 ԸԸՀ է ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց մեջ, սակայն, բացակայում է առաջադրման համար անհրաժեշտ 500 հազար դրամ գրավի կտրոնը։ Առաջիկա երկու օրերին Նիկողոսյանը կփորձի գտնել անհրաժեշտ գումար, որպեսզի գրանցման համար անհրաժեշտ այդ կտրոնը եւս ներկայացնի։
«Հայկական ժամանակ»