ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելու գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ Է, եւ սպասվում Է, որ առաջիկա օրերին գործով կալանավորված ենթասպա Արմեն Թովմասյանին առաջադրված մեղադրանքը կվերաորակվի եւ ավելի կծանրացվի։
Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել Էր քրեական գործ, եւ ենթասպային մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):
ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին, որ դեռեւս հայտնի չէ, թե որ հոդվածով կվերաորակվի մեղադրանքը, բայց հաստատեցին, որ կխստացվի:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»