Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի դպրոցների մեծ մասում ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը սկսվել է հունվարի 9-ից: Սրանք ջեռուցման բավարար պայմաններ ունեցող դպրոցներն են` Աշտարակի, Թալինի եւ Ապարանի ոչ այնքան բարձր լեռնային հատվածի 54 դպրոցում:
Իսկ Ապարանի բարձր լեռնային գոտու 19 եւ Արագածի տարածաշրջանի 22 դպրոցներում դասերը կսկվեն հունվարի 16-ից: Այստեղ ձմեռային արձակուրդները մեկ շաբաթով երկարացվել են՝ ի հաշիվ գարնանայինի:
Արագածոտնի 43 դպրոց ունի բնական գազով կամ հեղուկ վառելիքով աշխատող տեղային ջեռուցման համակարգ: Մյուս դպրոցները ջեռուցվում են էլեկտրականությամբ կամ հեղուկ վառելիքով աշխատող վառարաններով: Հեղուկ վառելիք օգտագործող դպրոցները ստացել են վառելիքի պահանջվող քանակությունը: