Հատված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ հարցազրույցից:
– Մի կողմից ասում եք, որ լծակների վրա հույս դնելն արդարացված չէ, մյուս կողմից վստահ եք Ձեր թեկնածուի հաղթանակի հարցում։ Մի քիչ լավատես չե՞ք, քանի որ խոսքն այն մասին է, որ Ձեր թեկնածուի մրցակիցը Սասուն Միքայելյանն է, եւ բոլորս գիտենք, որ նա բավականին մեծ վարկանիշ ունի մարզում։
– Նախ ես պիտի ասեմ… Էդ բոլորն ասելով ո՞ւմ նկատի ունեք։ …Դուք ճիշտ չեք կարող այդպիսի ինֆորմացիայի տիրապետել, որովհետեւ «մեծամասնություն» հասկացողություն չկա։ Էդ ֆիկցիա ա եւ շատ փոքրաթիվ մարդկանց կարծիք։ Ընտրությունների արդյունքով կերեւա։
Կարդացեք նաև
– Դա Էլ Ձեր կարծիքն է։
– Ուրեմն ասեմ ձեզ. իմ պաշտոնավարման ընթացքում՝ 2001թ. սկսած, երեք նախագահական եւ երկու ԱԺ ընտրություններ ու համայնքի ղեկավարի 3 ընտրություններ ենք անցկացրել, եւ միշտ տարբեր լագերներում ենք եղել ես եւ Սասունը, եւ բոլոր դեպքերում էլ մեծամասնությունը մեր կողմն է եղել։
– Ամեն դեպքում ակնհայտ է՝ վերջին դեպքերից հետո Միքայելյանի վարկանիշն ավելի է աճել։
– Դուք սխալվում եք, վերջին դեպքերից հետո Սասունիկի ռեյտինգն իջել է։ Ասում եմ ձեռքիս տակ ունեցած փաստերով՝ սոցիոլոգիական հարցումներ, շփումներ բնակչության հետ. վերջապես մարզպետն ինֆորմացված անձնավորություն է՝ ի տարբերություն քեզ, որ ասում ես՝ մեծամասնություն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»