Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է հեռանա՞լ Իսպանիայից

Հունվար 13,2012 10:23

«Ոսկե գնդակի» հավակնորդ, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուին այլուս դուր չեն գալիս «Սանտիագու Բեռնաբեու» ստադիոնի  բարձրագոչ ֆուտբոլասերները եւ նոր հարկային քաղաքականությունը: Այդ պատճառով  Պիրինեյում նրա մնալը մեծ հարցականի տակ է: Մարիանո Ռախոյի նոր  կառավարությունը վերացրել է հարկային օրենսդրության այն սողանցքը, որն  արտասահմանցի աշխատողներին, այդ թվում նաեւ՝ պրոֆեսիոնալ մարզիկներին,  հնարավորություն էր տալիս մոտ երկու անգամ պակաս՝ 24%, հարկ վճարել,  համեմատած բարձր վարձատրվող իսպանացիների հետ: Բայց «Լա լիգայի» աստղերն  այսուհետեւ պարտավոր են լինելու պետության գանձարկղ մուծել իրենց եկամուտների  54%-ը: Սա մի կողմից կթանկացնի ֆուտբոլիստների գինը, մյուս կողմից այլեւս  ձեռք չի տա, ասենք, նույն Ռոնալդուին, որը Մադրիդում շաբաթական քառորդ միլիոն  անգլիական ֆունտ ստերլինգ է վաստակում: Լուրեր են պտտվում, որ պորտուգալացին  կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն, որտեղ հարկային դաշտն անհամեմատ  մեղմ է:
ԶԼՄ-ները նշում են, որ Ռոնալդուի հեռանալու պատճառ է նաեւ նրա ու մադրիդցի  ֆուտբոլասերների հարաբերությունների միջեւ խորացող անջրպետը: Չնայած, որ  պորտուգալացին գոլերով նրանց ուրախացնելու համար ջանքեր չի խնայում,  վերջինները, միեւնույն է, դժգոհ են՝ համոզված, որ հարձակվողն ամեն ինչ չի  անում մրցաշարային աղյուսակում ոխերիմ մրցակցին՝ «Բարսելոնային», շրջանցելու  համար:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031