Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանը կայացրել է երկու վճիռ՝ շարունակելով պաշտպանել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները

Հունվար 13,2012 10:20

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, Ֆրանսիա: 2012թ. հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ «ՄԻԵԴ») հրապարակել է երկու նոր վճիռ՝ պաշտպանելով համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողների իրավունքները «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով:  Ըստ «Եհովայի վկաներ» կազմակերպության այսօր տարածած հաղորդագրության՝ «Նշված գործերով երկու դիմումատուներն էլ հանդիսանում են Եհովայի վկաներ: Այս վճիռները հաջորդել են 2011թ. հուլիսի 7-ին «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մեծ պալատի կողմից կայացված վճռին, որում Դատարանը հանգել է այն եզրակացության, որ ՄԻԵԴ-ի պատմության մեջ առաջին անգամ է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ամբողջությամբ պաշտպանվում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով:

Երկու դիմումատուները՝ Հայկ Բուխարատյանն ու Աշոտ Ծատուրյանը, 2003թ.-ին Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման՝ զինծառայությանը մասնակցելուց հրաժարվելու համար. իրենց այդ անձնական որոշումը նրանք կայացրել էին Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճի հիման վրա: Հայաստանի իշխանությունների կողմից պրն Բուխարատյանի և պրն Ծատուրյանի նկատմամբ պատժամիջոցներ էին ձեռնարկվել՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները 2001թ. հունվար ամսին պարտավորություն էին ստանձնել Եվրախորհրդի առաջ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար իսկական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն ստեղծել և միևնույն ժամանակ ներում շնորհել բոլոր դատապարտյալներին: Պ-ն Բուխարատյանն ու պրն Ծատուրյանը  դիմում էին ներկայացրել ՄԻԵԴ պրն Վահան Բայաթյանի հետ գրեթե նույն ժամանակահատվածում՝ նշելով, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները: Հիմնվելով «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի վրա՝ ՄԻԵԴ-ը հանգեց այն եզրակացության, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար պրն Բուխարատյանին և պրն Ծատուրյանին դատապարտելով և ազատազրկելով՝ Հայաստանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը:

Ներկա դրությամբ, Հայաստանի իշխանությունները շարունակում են անտեսել ՄԻԵԴ-ի ցուցումները և վերջերս դատապարտել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող ևս հինգ երիտասարդի: Այդ անձանց շահերի պաշտպան Շեյն Բրեյդին նշում է. «Այս երկու վճիռները հրապարակվեցին ճիշտ ժամանակին: Հուսով ենք, որ այժմ Հայաստանի իշխանությունները կվերանայեն իրենց դիրքորոշումը և ազատ կարձակեն 58 երիտասարդներին, ովքեր ազատազրկված են որպես խղճի կալանավորներ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031