ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացվում է, որ Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը կես տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի պրեմյեր լիգայում հանդես եկող Նալչիկի «Սպարտակի» հետ: Ըստ պայմանագրի, եթե առաջնությունում ոչ այնքան հաջող հանդես եկող ակումբը դուրս մնա պրեմյեր լիգայից, հայաստանցի ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կստանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ