Playtone ստուդիան, որը պատկանում է ամերիկյան դերասան Թոմ Հենքսին, Reliance Entertainment-ի հետ համատեղ ստեղծում է ֆանտաստիկ ժանրի մուլտսերիալ, որը կհեռարձակվի Yahoo!-ով: Հաղորդում է Electronista.com-ը:
90 րոպե տևողությամբ անիմացիոն սերիալը կկոչվի «Էլեկտրական քաղաքը» ու բաղկացած կլինի 20 մասից, յուրաքանչյուրը՝ 4ր. տևողությամբ:
Թոմ Հենքսը նախագծի պրոդյուսերն է, ով նաև հնչունավորելու է գլխավոր հերոսին: Նրա խոսքով՝ եթե հանդիսատեսը հետաքրքրվի սերիալով, ապա ապագայում կթողարկվի նաև TV-շոու տարբերակ, համանուն խաղ ու հնարավոր է նաև՝ երկարամետրաժ ֆիլմ:
Գործարքի ֆինանսական տվյալները չեն հրապարակվել, սակայն Yahoo-ի ներկայացուցիչների խոսքով՝ սա ամենաթանկ նախագիծն է, որին աջակցում է ընկերությունը:
Կարդացեք նաև
Մուլտիպլիկացիոն սերիալի ցուցադրումը սկսվելու է հաջորդ տարվա գարնանը:
PCNews.am