Լրահոս
Օրվա լրահոսը

Ես գեյ չեմ :)

Հունվար 12,2012 21:51

Օրերս Facebook սոցիալական ցանցում առկա լրատվական  «գրուպպաներից» մի քանիսում փորձեցի իմ հարցազրույցներից մեկը տարածել:  Նյութս էքսկլյուզիվությունից բացի, վերաբերվում էր ամենախոցելի խմբերից մեկին` միասեռականներին. ավելի կոնկրետ հարցազրույց  էր երեւանաբնակ մի գեյի հետ, որը չէր թաքցնում իր սեռական կողմնորոշումը, հանդես էր գալիս իր անուն ազգանումով… կարճ ասած հետաքրքիր ու անկեղծ զրուց էր ստացվել https://www.aravot.am/2012/01/11/25485/:  Գտնվեցին մարդիկ, որոնք նորմալ վերաբերվեցին նյութին, անգամ  like-եցին, սակայն րոպեներ անց սկսվեց բուռն, կոպիտ ու հայհոյախառն մեկնաբանությունների տարափ տեղալ զրուցակցիս ու նրա «նմանների» հասցեին: Ֆեյսբուքահայերն իրենց քննարկումների արդյունքում «պարզեցին», որ նյութը տեղադրողը՝ այսինքն ես, ոչ միայն քարոզում է նույնասեռականություն, այլեւ գեյ է  ու հանդես է գալիս կեղծանունով: Դժվարությամբ կարողացա անհանդուրժողականության մթնոլորտում ապրող ֆեյսբուքյան անքուն հասարակությանը (գիշերվա ժամը 2:30 էր) բացատրել, որ ես չեմ կարող գեյ լինել, որովհետեեւ նախ սեռս թույլ չի տա,  հետո էլ` հիմնավոր փաստեր ներկայացնելով ապացուցեցի, որ անուն ազգանունս կեղծված  չէ, ես իրոք «Առավոտի» լրագրող եմ:

Այս ամենից հետո եւս մեկ անգամ համոզվեցի, որ ցանկացած թեմայով գրելիս միշտ էլ ինչ որ մեկի աչքի գրողն ես դառնում. ինչպես քաղաքականության մեջ, երբ որեւէ ուժի տեսակետն է ներկայացվում, անպայման գտնվում են մարդիկ, որոնք մտածում են թե տվյալ կարծիքի կրողն ես, տվյալ մարդու գաղափարակիցը, մինչդեռ` դու ընդամենը տեսակետ ես ներկայացնում, որի հետ եւ կարող ես համաձայն չլինել: Իսկ չհամաձայնել չի նշանակում ջնջել դիմացինին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031