Երգչուհի Սոֆի Մխեյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոր՝ Գագիկ Մխեյանի ստանձնած ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնին, ասաց, որ հպարտ է, որ նման հայրիկ ունի, որը աշխատանքային գործունեության ընթացքում առաջընթացներ է ունենում:
Երգչուհին անկեղծացավ, թե մտավախություն չունի, որ հոր նոր պաշտոնի նշանակումը նոր խոսակցությունների առիթ կտա.« Իմ հաջողությունները հորս պաշտոնի հետ կապելն անհեթեթություն է: Նա իր գործն է անում, ես՝ իմը: Չնայած, որ սա բոլորն էլ հասկանում են, բայց միշտ էլ ինտրիգ ստեղծողներ հայտնվում են: Այսինքն հնարավոր է, որ հորս պաշտոնի փոփոխությունը նոր խոսակցություններ առաջ բերի, բայց դրանք արդեն անցած էտապ են»: Հիշեցնենք որ, Գագիկ Մխեյանը այսօր լրատվամիջոցներին հաստատել է իր նոր պաշտոնի ստանձնումը եւ տեղեկացրել, որ այն ստանձնել է այս տարվա հունվարի 10-ից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ