Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյան. «Համազեկուցողներից միշտ էլ դժգոհ ենք եղել»

Հունվար 12,2012 19:37

«Ես նոր եմ տեղեկացել, որ համազեկուցողները Երեւան են գալիս, բայց, կարծում եմ, վաղը մենք՝ զոհերի հարազատներս, կորոշենք մեր անելիքը»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են հանդիպել հաջորդ շաբաթ Երեւան ժամանող ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողներին, ասաց «Մարտի 1»-ի զոհը դարձած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Համազեկուցողներն իրենց օրակարգում ձեզ հետ հանդիպում չեն նախատեսել, իսկ դուք համազեկուցողներին հանդիպելու ցանկություն  կամ նրանց ասելիք ունե՞ք: «Իհարկե: Շատ ասելիք կա, ամենակարեւորը այն, որ  չբացահայտվեց «Մարտի 1»-ի սպանդը: ՀՀ նախագահը հայտարարեց «Մարտի 1»-ի գործին նոր թափ հաղորդելու անհրաժեշտության մասին, բայց անցել է 7-8 ամիս՝ եւ ոչ մի բացահայտում:  ՀՔԾ-ն հաղորդում հրապարակեց, որը հաղորդում չէր, ուղղակի խայտառակություն էր: Եթե համազեկուցողների հետ մեր հանդիպումը կայանա, մենք կներկայացնենք մեր բողոքը անցած 4 տարիների ընթացքում կատարվածի վերաբերյալ»,- մեր հարցադրմանն այսպես արձագանքեց Սարգիս Քլոյանը:

Հիշեցնենք, որ ժամանակին «Մարտի 1»-ի զոհերի հարազատները նաեւ որոշակի դժգոհություն հայտնեցին հենց համազեկուցողներից՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացված զեկույցի առնչությամբ, որտեղ նշված էր, թե որոշակի պայմանների առկայության պարագայում «Մարտի 1»-ի էջը կարելի է փակված համարել: «Մենք համազեկուցողներից միշտ էլ դժգոհ ենք եղել: Գոհ ենք եղել միայն ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգից, որը թեեւ շատ էական բաներ չարեց մեզ համար, բայց ինչ-որ բան, գոնե, փորձում էր անել: Բոլոր դեպքերում մենք պետք է պայքարենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- եզրափակեց մարտիմեկյան զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031