Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության համակարգում գործող ոչ մի ՊՈԱԿ-ի տնօրեն նամակի հետ կապ չունի

Հունվար 12,2012 19:30

Aravot.am-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 24 պետական  ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների կողմից ուղարկվել է բաց նամակ, որում մասնավորապես նշվում է. «Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 18 ՊՈԱԿ-ների տնօրենների անունից որոշ լրատվամիջոցներում հայտնվել էր անստորագիր բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀԱՕԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանին: Այսօր մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարության համակարգում գործող ոչ մի ՊՈԱԿ-ի տնօրեն այդ նամակի հետ առնչություն չունի և ոչ մեկը նման փաստաթուղթ չի ստորագրել:

Մենք խստորեն դատապարտում ենք վաղուց ի վեր իր դարն ապրած նման էժանագին նեոբոլշևիկյան գործելաոճը, որի նպատակը մարզաշխարհի ներկայացուցիչների մեջ պառակտում մտցնելու անառողջ ցանկությունն է միայն: Անստորագիր նամակներով հանդես եկողներին խորհուրդ ենք տալիս զուր ջանքեր չթափել և իրենց երիտասարդական ավյունն ու էներգիան ուղղել որևէ հանրօգուտ գործ կատարելուն:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՕԿ-ի ամենօրյա ուշադրության արդյունքում է, որ սպորտը մեր երկրում զարգացում է ապրում, աստիճանաբար լուծում են ստանում ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հսկայական ներդրումների շնորհիվ ամբողջ հանրապետության տարածքում կառուցվում են նոր մարզադպրոցներ, խրախուսվում են բարձր արդյունքներ արձանագրած  մարզիկները:

2012-ը օլիմպիական տարի է և ոչինչ չի կարող խանգարել մեզ աշխատել միասնական ու համերաշխ   ընտանիքով և Լոնդոնում անպայման հասնել մեր ժողովրդի համար այդքան սպասված օլիմպիական բարձունքին:

Իսկ  նման  էժանագին նախաձեռնությունների հեղինակներին խորհուրդ ենք տալիս  զուր ջանքեր ու եռանդ չթափել  մարզաշխարհի ներկայացուցիչների միջև  պառակտում մտցնելու համար, միևնույնն է  բոլոր փորձերը, ինչպես և այս մեկը` անհաջողության  են մատնվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031