Այսօր Գերմանիայում միջին քաշային բռնցքամարտիկներ Արթուր
Աբրահամը եւ
արգենտինացի Օսկար Ֆարիասը հունվարի 14-ին կայանալիք մենամարտից առաջ հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ խոսել առաջիկա հանդիպման ու 2012 թվականի իրենց ծրագրերի մասին:
IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը վերահաստատել է այս տարի կրկին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու իր վճռականությունը` խոստանալով 2012 թվականն սկսել եւ ավարտել հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը մինչ այդ` հունվարի 8-ին, բաց մարզում էր անցկացրել, որին ներկա է եղել ավելի քան 1000 երկրպագու: ԶԼՄ-ները տեղեկացնում են նաեւ, որ Աբրահամ-Ֆարիաս մենամարտի բոլոր 4000 տոմսերն արդեն սպառվել են: Այդպիսի աջակցության համար Արթուր Աբրահամը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ասուլիսի մանրամասները` «Առավոտի» վաղվա տպագիր համարում: