Այսօր Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը դրամական պարգեւներ եւ պատվոգրեր հանձնեց 2011 թվականին համայնքային կյանքում ցուցաբերած լավ ու բարեխիղճ աշխատանք կատարած տարբեր ոլորտների աշխատողներին:
Ավանդույթի համաձայն քաղաքապետն ամեն տարի պարգեւատրում է այն անձանց, որոնց ընտրում է տվյալ հիմնարկի կոլեկտիվը:
2011-ի համար ընտրվել են 13 հոգի: Լավագույնը Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Բելլա Կոստանյանն էր, որ իր ղեկավարած մանակպարտեզի համար դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության եւ մանկապարտեզում դոնորի կատարած ներդրումների ու աշխատանքների համար արժանացավ 400 հազար դրամ պարգեւի: Անցած տարի էլ լավագույնը կոմունալ ծառայության պետն էր:
Մնացած 12 հոգին տարբեր ոլորտներից էին` կրթության, առողջապահության, սպորտի, համայնքաային ծառայության եւ այլն ու պարգեւատրվեցին 50 հազար-ական դրամով:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ