Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրծաղիկով վարակված զինվորին տանջամահ են արել

Հունվար 12,2012 18:00

Հունվարի 1-ին, երբ ամբողջ աշխարհը տոնում էր Նոր տարին՝ Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում բնակվող Խաչատրյանների ընտանիքը հուղարկավորում էր իր 18 տարեկան զինվոր որդուն` Հայկին, որին, հարազատների պատմելով, տանջամահ են արել մայրաքաղաքի զորամասերից մեկում, այնուհետեւ` Մուրացանի զինվորական հոսպիտալում:

«Հայկը կարատեիստ էր, առողջ, մարզված, բայց Էս վերջերս` դեկտեմբերի մեջ, երեխան բանակում գրիպով հիվանդացել է: Ինքը շատ ուժեղ էր` դիմացել է ու ոչ մեկին չի ասել: Գիշերային հերթապահության ժամանակ աչքից արցունք է գնացել ու կոպը չի փակվել, իսկ մյուս օրը հանել են վազքի: Հայկը դիմել է հրամանատարին, բայց հրամանատարը ստիպել է վազել, ասել է` սուտ ես ասում, սիմուլյանտություն ես անում, գլիցերին ես գցել աչքդ, դրա համար էլ չի փակվում: Հաջորդ օրը դեմքը պարալիզացվել է, էդ օրն էլ վազել են տվել, նույնիսկ էդ վիճակով հերթապահ են կանգնեցրել: Էնքան է վատացել, որ տարել են «սանչաստ», մի օր էլ էդտեղ են պահել, իսկ դեկտեմբերի 9-ին տեղափոխել են հոսպիտալ, որտեղ էլ նրան սխալ բուժմամբ ու ծայրահեղ անտարբեր վերաբերմունքով տանջամահ արեցին»,- լաց լինելով պատմում էր տատիկը` մասնագիտությամբ մանկավարժ Աիդա Ավագյանը:

Հոսպիտալի բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանը Հայկի ծնողներին չի թողել հիվանդ որդուն տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց` պատճառաբանելով, որ նախ անհրաժեշտ է բուժել դեմքի պարալիզացումը: Ըստ հարազատների, այստեղ սխալ բուժում են արել, վիճակը ծանրացրել, իսկ դեկտեմբերի 27-ին անմարդկային ցավերի մեջ ընկած Հայկին մեկուսացրել են, քլորը շաղ տվել փակ սենյակում` սպասելով նրա մահվանը: «Էրեխեն հազիվ է խոսել: Մի թեյ նույնիսկ չեն տվել, մի քույր, մի բժիշկ դուռը չեն բացել, ցավից գալարվել է, մի ցավազրկող անգամ չեն տվել: 20 օրվա մեջ մեռցրեցին լսի կտոր, առողջ Հայկին»,- ողբում էր տատիկը` խոստանալով խեղդամահ անել բժշկուհուն` Արմենուհի Սերոբյանին:

Հայկի հայրը` Արթիկի ոստիկանության քննիչ Մովսես Խաչատրյանը սեփական աչքով է տեսել որդու տառապանքներն ու զինվորական հոսպիտալի բժիշկների քար անտարբերությունը, սակայն նա չցանկացավ խոսել:

Զորամասի անմարդկային պայմանների` հոտած մսով ու սեւացած կարտոֆիլով ճաշ հրամցնելու, նորմալ հագուստ չտրամադրելու, զինվորների՝ համաճարակով տառապելու եւ համապատասխան բուժում չստանալու մասին՝ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031