Մի քանի օր հետո երգչուհի Իրինա Ալեգրովան կնշի իր հոբելյանը: Իսկ իր 60-ամյակը նշելուց 1 տարի առաջ՝ Կիեւում համերգի ժամանակ երգչուհին ապշեցրել է իր երկրպագուներին՝ հայտարարելով, որ 2012թ մարտին հեռանալու է բեմից: Տեղեկանում ենք news.argumenti.ru-ից:
Ասվում է՝ վերջերս հայտնի է դարձել, որ Իրինա Ալեգրովան վաճառում է անշարժ իր գույքը, կահույքը, կենցաղային իրերը եւ արտագաղթում է Իտալիա: Երգչուհին, ով հռչակված է իր խոհարարական հմտություններով, արդեն Տոսկանայում ձեռք է բերել հացի թխման գործարան: Երգչուհին մտադիր է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ: Ի. Ալեգրովայի մտերիմներից մեկը ասում է, որ երգչուհին հեռանում է Իտալիա՝ այնտեղի բարենպաստ կլիմայի պատճաառով, բացի այդ՝ Իտալիայում պապարացիները երգչուհուն «հանգիստ կթողնեն»: