Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը խորհուրդ է տալիս ձիգ կանգնել

Հունվար 12,2012 16:57

ՕԷԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի տեսակետը, թե 4 տարվա լռությունից հետո ՕԷԿ-ը ոտքի է կանգնել ու հյութ բաժանելով նախապատրաստվում է ընտրություններին: «Քարոզարշավին դեռ ժամանակ կա, ՀԱԿ-ն է քարոզարշավ սկսել այս կամ այն կուսակցությանը քննադատելով: Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը սրան նրան քննադատելուց հետո՝ վերջում  անելու է այն, ինչ կթելադրի ՀՀԿ-ը»: Տիկին Բիշարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերում ընտրություններից առաջ  որոշ կուսակցություների կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին, դա չի՞ խոչընդոտի իշխանությունների երազած արդար ընտրություններին. «Մի բան կասեմ՝ շատ ողջունելի է: Բոլոր կուսակցություններին խորհուրդ կտամ, որ ընտրության օրերին, երբ արդար ընտրություններ ապահովելու պահը գա՝ ձիգ կանգնեն, ու արդարությունը պահեն, ոչ թե հիմա սրան նրան քննադատելով զբաղվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031