Կապանի տարածաշրջանում այս Ծննդյան տոներին գրանցվել է մահացության 6 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի բավականին նվազել են մահացության դեպքերը. 2011 թվականի հունվարի 1-12-ը գրանցվել է 23 մահվան դեպք:
Այս տարի նվազել են նաեւ ծնունդները: Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում ծնվել է 9 երեխա` 5 տղա եւ 4 աղջիկ: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման` ՔԿԱԳ Կապանի տարածքային բաժնի տրամադրած տվյալների` նախորդ տարեսկզբի նույն օրերին 13 ծնունդ է գրանցվել:
2011-ին ավելի են եղել նաեւ ամուսնությունները` 5 ամուսնություն, իսկ այս տարի` 3: Ընթացիկ տարվա հունվարի 1-12-ը ամուսնալուծություններ չեն գրանցվել: Նախորդ տարում 2 ամուսնական զույգ ամուսնալուծվել էր հենց նոր տարվա սկզբներին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ