2011 թվականի ընթացքում «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն, հետեւելով տարբեր ոլորտներում աշխատող հայ կանանց գործունեությանը, անցկացրել է «Տարվա կին» մրցանակաբաշխությունը:
Հիմնվելով ողջ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ եւ հայ հասարակության զարգացման գործընթացում իրենց չափաբաժինն ունենալու վրա` անցյալ տարվա դեկտեմբեր ամսին առաջադրվեցին «Տարվա կին» տիտղոսին հավակնող թեկնածու կանայք:
Հատուկ այս նպատակով ստեղծված ժյուրին առաջադրված թեկնածուներից ընտրեց լավագույնին. միաձայն քվեարկությամբ «Տարվա կին» տիտղոսին արժանացավ «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:
Մեկ ամիս տեւած առցանց քվեարկության արդյունքում էլ, որին ներգրավվեցին հազարավոր մասնակիցներ, «Տարվա կին» դարձավ Մարիամ Սուխուդյանը, որը Facebook-ում հայտնի է իր Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան անվամբ:
Նյութն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ