Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները գալիս են Երեւան

Հունվար 12,2012 15:46

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը հունվարի 16-17-ը փաստահավաք այց են կատարելու Հայաստան: Այս մասին հաղորդում է ԵԽ մամուլի ծառայությունը, ըստ որի՝ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Համազեկուցողները հանդիպելու են նաեւ կուսակցությունների եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հ/կ-ների եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:

Քննարկումների առանցքում լինելու է ԵԽԽՎ 1837 բանաձեւը՝ 2008թ մարտի դեպքերի ընթացքում 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությունը, ոստիկանության դեմ բողոքների քննության անկախ մեխանիզմի ստեղծումը, ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաեւ 2012 խորհրդարանական ընտրություններին նախապատրաստությունը եւ դիտարկման գործընթացում այլ առաջնահերթությունները:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել