«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած «Բռնության ենթարկված աղջնակը ապրում է աղքատ ընտանիքում» տեսանյութը մի շարք էլեկտրոնային պարբերականներում հրապարակվելուց անմիջապես հետո կազմակերպության գրասենյակ զանգահարեց Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը և խնդրեց իր կողմից ուղարկվելիք գումարով վառելափայտ գնել և տրամադրել տեսանյութում ներկայացվող ընտանիքին:
Այսօր անհայտ բարերարի գումարով գնված վառելափայտը և Երևանից «Հանուն Հայաստանի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից տրամադրված հագուստը մենք hանձնեցինք հասցեատիրոջը` անչափահաս երեք երեխա ունեցող ու ավերակ կացարանում բնակվող ընտանիքին:
Ավելացնենք, որ անցած երկու ամիսների ընթացքում այս անօթևան ընտանիքը թվով 5-րդն էր, որ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութերի արդյունքում ապահովվեց վառելափայտով: Իսկ մեր տեսանյութերի արդյունքում գյումրեցի աղքատ և անօթևան ընտանիքներին անցած երեք ամիսների ընթացքում ցուցաբերած ընդհանուր օգնությունը կազմում է ավելի քան 100 000 դոլլար, այդ թվում 6 հատ մեկ սենյականոց բնակարաններ, տասնյակ ընտանիքների զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կենցաղային իրեր և դրամական աջակցություն:
«Շիրակ կենտրոն»
Կարդացեք նաև