Օրերս լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի երգչուհի դստեր պրոդյուսերը՝ Արմեն Գեւորգյանը, արդեն մեկ ամիս է՝ նշանակվել է ոստիկանության Մշակույթի կենտրոնի ղեկավար: Նշենք, որ Վովա Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը, ընդամենը 9 տարեկան է եւ հայտնի է իր «Հայրիկ» երգով ու տեսահոլովակով, որը վերջերս գրեթե բոլոր հայկական հիթ-շքերթներում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Տեսահոլովակը նկարահանվել է այն ժամանակ, երբ պարոն Գասպարյանը պաշտպանության փոխնախարար էր եւ թերեւս այդ է պատճառը, որ տեսահոլովակը ռազմական ուղղվածություն ունի:
Այսօր Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս լուրը, ոստիկանապետն ասաց. «Ես ընդհանրապես խորհուրդ կտամ լրատվամիջոցներին, որ 9-ամյա երեխայի մասին չգրեն: Երբ որ մեծերի մասին գրվեր, ես բան չէի ասի: Ուրիշ ավելի լուրջ բան թող գտնեն գրելու համար: Ես գտնում եմ՝ անհարմար է, որ լրատվամիջոցը 9 տարեկան երեխայի երգելու մասին է գրում»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է դստեր պրոդյուսերին ոստիկանության Մշակույթի կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակել, նա պատասխանեց. «Նա հրաշալի եւ վաստակաշատ մշակութային գործիչ է»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆԻ