Այսօր «Հայելի» ակումբում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց դպրոցների ջեռուցումից ու արձակուրդներից: Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական էր ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, ու հայտնել, թե նախարարությունը չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին:
Տիկին Հովհաննիսյանը փաստեց, որ այս պահին 1400 դպրոցներից չի աշխատում 342-ը, ու դասերն էլ կվերսկսվեն հունվարի 23-ից: Ինչ վերաբերում է Երեւանի դպրոցներին, նրա խոսքով. « 208-ից ընդամենը 28 դպրոց է մնացել առանց կաթսայատան»:
Վարչության պետը հույս ունի, որ այս խնդիրը վերջնական լուծում կստանա հաջորդ տարի: Նրա ասելով, ամենաշատ չջեռուցվող դպրոցները այս պահին Գեղարքունիքի մարզում են: Սեւանի ավազանում 119 «մրսեցնող» դպրոց կա:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ