Լեւոն Մկրտչյանը պատմաբան է : Մի անգամ հրավիրված էր Իրանի դեսպանատանը կից Մշակույթի կենտրոն, որտեղ Ռուդաքիին նվիրված միջոռացում էր կազմակերպված. «Ես ազդվեցի`տեսնելով երիտասարդ մի պարսիկի, թե ոնց էր ներկայացնում Ռուդաքիին: Ցավ ապրեցի, որ մեր գրականության ռահվիրանները ծանոթ չեն հայ երիտասարդներին»: Լեւոնը որոշեց զբաղվել գրականության «պրոպագանդայով» : Իր գործունեությունը սկսեց համացանցում, ավելի կոնկրետ՝ ֆեյսբուքում: «Մի բացեցի խումբ, մոտ մեկ տարի առաջ»,- պատմում է Լեւոնը:
«Անլռելի Զանգակատուն» խումբն արդեն ունի 130-ից ավելի անդամերը: Խմբում առաջին նյութն էլ Պարյուր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմից էր: Լեւոնն ասում է, որ խումբը «հանգիստ» է. հեռու է բուռն քննարկումներց. «Անդամները տեղադրում են իրենց սիրելի ստեղծագործությունները, կիսվում են կարծիքներով ու մտքերով»:
Լեւոն Մկրտչյանը խմբի մասին խոսելիս ասում է. «Մարդիկ ապրելով նույն երկրում, կրելով նույն արյան կոդը` ծանոթանում են իրար հետ, և առիթի դեպքում կգործեն իրար հետ: Կարեւորը մարդիկ ծանոթանան և մտքեր փոխանակեն»:
Ինձ էլ մեծ սիրով հրավիրեցին իրենց վիրտուալ ընտանիք:
Մելանյա Հարությունյան