Ալավերդի քաղաքում քիչ առաջ Ոստիկանության Ալավերդու բաժանմունք է ներկայացել մեղայականով մի քաղաքացի, եւ հայտնել, որ հրազենով Ալավերդիում սպանել է ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ խումբը, մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ:
Արդեն դեպքի վայր են ժամանում Լոռու մարզի քննչական խումբը՝ բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ:
Ալավերդցիները պատմել են, որ սպանությունը կապված է վենդետայի հետ. 2 տարի առաջ սպանվել էր սպանություն կատարողի եղբայրը:
Կարդացեք նաև
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ազդրի մասում հրազենային վնասվածքով Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմեն Կոստանդյանը, իսկ սպանությունը կատարել է Ալավերդու բնակիչ Վասիլի Շահվերդյանը:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ