Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը կոլեկտիվին ներկայացրեց թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանին: Վերջինս, սկսած 1984 թվականից, Մայր թատրոնում իրականացրել է բեմադրություններ: Առաջին աշխատանքին՝ Բուլգակովի «Մոլիերի կյանքը», հաջորդել են Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ», Քամյուի «Կալիգուլա», Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» եւ այլ աշխատանքներ: Մինչ պաշտոնը ստանձնելը, Տիգրան Գասպարյանը 2011-ից սկսել է Շեքսպիրի «Ջոն արքա» ողբերգության փորձերը, որի պրեմիերան նախատեսվում է գարնանը, իսկ մայիսին հիշյալ բեմադրությունը կմասնակցի Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում կայանալիք Շեքսպիրյան փառատոնին:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ