Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետևանքները

Հունվար 12,2012 14:09

Տեղեկանալով ժամանակավոր զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում մահացած զինվորի հարազատներին և իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։

Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռևս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած և հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ կմնա  գնահատականներից։

Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մահացած զինվորի հարազատները հրապարակել են իրենց դժգոհությունները զինվորին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրների մասին վաղօրոք ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետևանքները՝ դիմում ենք բոլոր զինծառայողներին, նրանց ծնողներին, հարազատներին և ընկերներին հնարավորինս արագ ահազանգել իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 Պաշտպանի թեժ գծին։

Շահագրգիռ անձանց վաղօրոք ահազանգը և մեր միջամտությունը կարող են կանխել ցավալի հետևանքները նմանատիպ և այլ իրավիճակներում։

Պաշտպանի աշխատակազմի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել