Երբ ֆուտբոլասեր հասարակայնությանը հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւի նոր ընկերուհին Կատյա Կոմյակովան է եւ նրանք ամուսնանալու լուրջ մտադրություն ունեն, լրագրողներն անմիջապես պարզել են, որ հարսնացուի ընտանիքում ամեն ինչ չէ, որ անամպ է: Կատյայի մայրը զոհվել է ավտովթարից: Իսկ որ ամենասենսացիոն բացահայտումն է, հայրը ժամանակին զինված հարձակման համար տասը տարի անցկացրել է կալանավայրում: Սակայն ԶԼՄ-ները նշում են, որ այդ ամենը նրանց ամուսնանալու ցանկության վրա բացասաբար չի անդրադարձել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ