Ամերիկյան «Sports Illustrated» հայտնի հանդեսը կազմել է 2011 թվականին ամենից շատ գումար վաստակած տասը մարզիկների ցուցակը:
Այն գլխավորում է գոլֆիստ Թայգեր Վուդսը, որը, չնայած ամուսնալուծության գործընթացին, անցած տարի վաստակել է $62,29 միլիոն (ներառված են նաեւ գովազդներից ու հովանավորներից ստացված գումարները): Ամենահարուստ մարզիկների տասնյակում են նաեւ.
2. Ֆիլ Միքելսոն, գոլֆ 61,19
3. Ռոժե Ֆեդերեր, թենիս 52,78
4. Մենի Պակյաո, բռնցքամարտ 52,0
5. Ֆեռնանդո Ալոնսո, Ֆորմուլա 1 45,0
6. Լեբրոն Ջեյմս, բասկետբոլ 45,0
7. Լիոնել Մեսսի, ֆուտբոլ 43,8
8. Կրիշտիանու Ռոնալդու, ֆուտբոլ 38,8
9. Պեյթոն Մանինգ, ամերիկյան ֆուտբոլ 38,07
10. Ալեքս Ռոդրիգես, բեյսբոլ 36,0
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ