Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը ԲՀԿ-ականների մասին. «Կապ չունի, թե ինչ կուսակցությունից են ու ինչ հաստությամբ» (Տեսանյութ)

Հունվար 12,2012 13:21

«Մենք չեն ընկնում կուսակցությունների, այլ՝ հանցագործների հետեւից»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  ԲՀԿ թմրամոլ կուսակցականների ձերբակալություններին՝ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Կապ չունի, թե  հանցագործները որ կուսակցությունից են ու ինչ հաստությամբ, եթե հանցանք են կատարել՝ օրենքի առաջ պետք է  պատասխան տան»:

Հարցին, թե ՀՀԿ-ում հանցագործներ չկա՞ն, ինչո՞ւ միայն ԲՀԿ-ականներն էին թիրախում, ոստիկանապետը բացատրեց. «Դե հիմա դա ինտենսիվ պայքար է, նարկոմանիայի միջազգային ծրագիր, եթե ՀՀԿ-ում էլ կան՝ ուրեմն առաջիկայում նրանց էլ բերման կենթարկենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել