Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»

Հունվար 12,2012 13:02

Այսպես արձագանքեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի՝ երեկ մեր թերթում արտահայտած այն մտքին, որ մեծամասնական կարգով առաջադրվողների կարիքը մեր ժողովուրդը ունի, քանի որ վերջիններս տարբեր կարգի օգնություններ են տալիս մարդկանց: Արամ Գասպարիչը զավեշտ է համարում, որ իշխող՝ պետական ծրագիր իրականացնող կուսակցության ներկայացուցիչը նման մտքեր է արտահայտում: «Այսինքն՝ մենք առաջարկելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ՝ փորձում ենք քաղաքական համակարգը կարգավորել, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչն ասում է՝ չէ, ժողովուրդ, որպես պետություն մենք չենք կարող կատարել մեզ հատկացված գործառույթները, դրա համար թույլ ենք տվել, որ մեծամասնական կարգով ընտրվելով՝ օլիգարխները ստվերային փողերից «բարեգործություն» անեն: Սրանից մեծ խայտառակություն ես չգիտեմ»,- ասաց Արամ Սարգսյանը:

ՀԴԿ առաջնորդի այլ դիտարկումները՝ վաղվա համարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031